211652_close_icon
views-count2896 դիտում article-date 21:57 07-05-2022

Այս գործընթացը բիզնեսմենների ազատ տնտեսական գործունեության խոչընդոտման հերթական դեպքն է. Խաչատրյանների փաստաբանական խմբի հայտարարությունը

Ս.թ. մայիսի 5-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Կենտրոնական շրջանի դատարանում հայցադիմում է ներկայացվել ԱՄՆ Լոս Անջելեսի Հոմբի Հիլզ թաղամասում Խաչատրյաններին պատկանող կոմերցիոն նշանակության անշարժ գույքի բռնագանձման պահանջով:

Այս մասին նշված է Խաչատրյանների փաստաբանական խմբի հայտարարության մեջ:

Խաչատրյանների փաստաբանական խումբը այս գործընթացը որակել է որպես բիզնեսմենների ազատ տնտեսական գործունեության խոչընդոտման հերթական դեպք, որն իրականացվում է առանց այն հաստատող որևէ հիմնավոր ապացույցի։ Խումբը հայտնել է, որ առկա են բոլոր իրավական հիմքերը հայցադիմումի օրինականությունը վիճարկելու օրենքով սահմանված բոլոր ատյաններում, ինչի ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվում են միջոցներ:

Նշենք, որ Խաչատրյանները անշարժ գույքի զարգացման ոլորտում մի քանի միջազգային գործարք են իրականացրել, ընդ որում պետք է ասել, որ դրանք միշտ համապատասխանել են բոլոր օրենսդրական պահանջներին: Այս անօրինական և ուղղորդված գործընթացների մասին բազմիցս հրապարակային պարզաբանումներ տրվել են և դրանք վիճարկվում են նաև Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններում արդարության հաստատման համար:

Գործընթացի բողոքարկման հարցով ԱՄՆ փաստաբանական խումբը ևս հանդես կգա հայտարարությամբ: Խաչատրյաններն ու նրանց կողմից հիմնադրված տնտեսական միավորները ապահովում են կայուն բիզնես շարունակականությունը` թույլ չտալով գործունեության խաթարման և հեղինակության արատավորման որևէ դեպք:

Նմանատիպ նյութեր