39902 դիտում
14:38 13-05-2022
Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու КамАЗ-ը, կան վիրավորներ, օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։25-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 12 կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ՝ 32-ամյա Հովսեփ Մ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենան և 32-ամյա Անդրանիկ Բ-ի վարած КамАЗ մակնիշի բեռնատարը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Հովսեփ Մ-ն, նրա ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Մ. Գալստյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+