1771 դիտում
13:39 13-05-2022
Մենք չէինք նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է տեղափոխվի Տաթև-Աղվանի հատված. Փաշինյան
Նախորդ տարի Սյունիքի մարզում արտակարգ ռեժիմով կառուցվեց Տաթեւ-Աղվանի ճանապարհը, բայց երբ նախագծում էինք, չէինք նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է տեղափոխվի այդ հատված: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ճանապարհը ավելի շատ միջհամայնքային ու տուրիստական նշանակության ճանապարհ էր նախատեսվել, դրա համար խնդիրներ են առաջացել: Կաշխատենք, որ ճանապարհը բերենք պատշաճ տեսքի, բայց մի բանում վստահ ենք, որ բոլոր նախագծերն իրականացնելու դեպքում կունենանք շատ ավելի լավ, շատ ավելի արագընթաց ճանապարհ, որը հետագայում նաեւ Հյուսիս-Հարավի կառուցելուց հետո կվերադառնա իր նախկին նշանակությանը: Հիմա մենք հանգամանքների բերումով Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում, ինչը շատ կարեւոր ներդրում է նաեւ մարզի զարգացման առումով»,- ասաց նա:
Վարչապետը նաեւ խոստովանեց, որ Հյուսիս-Հարավի Շիրակի մարզ տանող ճանապարհի հետ կապված եւս խնդիր կա. «Բոլորդ եք տեսնում, որ ճանապարհն այնքան էլ հարմար չի, բայց ինչպես պայմանավորվել ենք, պետք է ամեն ինչ անենք, որ Հյուսիս-Հարավի մի ուղղությունը օր առաջ շահագործման հանձնենք, որպեսզի դեպի Շիրակ գնալու ժամանակահատվածը էականորեն կկրճատվի: Սա շատ էական հարց է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Տաթեւ-Աղվանի ճանապարհի շտապ կառուցումը պայմանավորված էր նրանով, որ Գորիս-Կապան ճանապարհին կանգնած են ադրբեջանցիները:

Նմանատիպ նյութեր
1473 դիտում
14:03 11-08-2022
Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը մի փոքր ֆորսմաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց. Փաշինյան
896 դիտում
12:06 19-03-2015
Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Այս բաժնից
727 դիտում
20:55 24-10-2024
Արցախի մշակութային ժառանգության ճակատագիրն անհանգստացնում է միջազգային կառույցներին
607 դիտում
20:43 24-10-2024
ՀՀ-ն Եգիպտոսում և Իտալիայում նոր դեսպաններ ունի
883 դիտում
20:30 24-10-2024
Լեւոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի հետ