78461 դիտում
15:09 15-05-2022
Ավտովթար Վանաձորում. բախվել են Kia-ն ու ГАЗ 2410-ը. վիրավոր հղի կնոջը առաջինը օգնության են հասել Լոռու մարզի պարեկներն ու օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժիշկերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ժամը 13:45-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի 33 հասցեի դիմաց բախվել են Kia և ГАЗ 2410 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանոսւթյան պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի և դասակի հրամանատար Միհրան Հանիսյանի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել է նաև Վանաձորի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, իսկ մինչ այդ վիրավորին առաջին օգնությունն են ցուցաբերել պարեկ Լևոն Բաբլանյանը, Արեն Գասլտյանն ու Մարտուն Հակոբյանը, ապա՝ բժիշկները:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է պարեկային ծառայության Լոռու մարզի ավագ հետաքննիչ Սերգեյ Գյոգչյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հղի կին է:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Արմիեն Դաբիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+