Կլոպ. Չեմ հիշում, թե երբ է «Սիթին» 2 անընդմեջ խաղում միավոր կորցրել
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսի համար պայքարի մասին, հայտնում է Armsport.am-ը:
«Անհամբերությամբ եմ սպասում վաղվա հանդիպմանը «Սաութհեմփթոնի» դեմ: Չգիտեմ, թե անցյալ անգամ երբ է «Մանչեսթեր Սիթին» երկու անգամ անընդմեջ խաղում միավոր կորցրել, իսկ «Ասթոն Վիլան» պետք է խաղա շաբաթվա կեսին: Նրանք սովոր չեն դրան։ Չեմ սպասում, որ «Մանչեսթեր Սիթին» միավորներ կկորցնի.
Տեսնենք, թե ով կխաղա այդ խաղում մեր թիմից։ 120 րոպե հետո [«Չելսիի» դեմ Անգլիայի գավաթի եզրափակչում] պետք է, որ խաղացողները չխելագարվեն: Իհարկե, «Սաութհեմփթոնը» կփորձի հաղթել մեզ»,- ասել է գերմանացին: