10260 դիտում
18:52 18-05-2022
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ը, Toyota-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 021:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ Աիդա Ս.-ի վարած Toyota մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ Անդրանիկ Չ.-ի վարած բեռնատար ГАЗель մակնիշի և Լոռու մարզի բնակիչ Արտակ Ա.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աիդա Ս.-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+