23871 դիտում
20:48 20-05-2022
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. մի քանի տոննա գազաբալոններով բարձված ЗИЛ 130–ը կողաշրջվել է. ճանապարհը դարձել է միակողմանի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 39-ամյա Արամ Մ.-ն իր վարած ЗИЛ 130 մակնիշի բեռնատարով Աբովյան-Աշտարակ ավտոճանապարհի Եղվարդի վարչական տարածքում՝ Եղվարդ քաղաքի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում ուժեղացված ծառայութուն են կատարել նույն վաշտի տեսուչներ Էդուարդ Աղաբեկյանն ու Լևոն Թևոսյանը, որպեսզի վերամբարձ կռունկի միջոցով ЗИЛ-ը դարձի բերեն և տեղափոխեն անվտանգ վայր: Կողաշրջման հեռևանքով ճանապարհը մասամբ դարձել էր միակողմանի:
Վթարի փաստով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
649 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
520 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար
595 դիտում
19:43 17-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ