211652_close_icon
views-count2166 դիտում article-date 23:55 21-05-2022

Լիդերը մենք բոլորս ենք. Գեղամ Նազարյան

Աբգարս նկարում էր հրաշք վրձնով։ Երբ ծառի բունն ու ճյուղերն էր նկարում վրձինը դարչնագույն էր, երբ անցավ տերեւներին նույն վրձինն արդեն կանաչ էր ներկում։ Աբգարս երբ երկինքն էր նկարում վրձինը դարձավ երկնագույն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

«Աբգարին խնդրեցի վրձինը փոխանցի, որ ես էլ փորձեմ։ Վրձինը ոչ միայն գույնն էր փոխում, այլ կտավի վրա սահում էր աննկարագրելի թեթեւությամբ։

Զարմացած նկարում եմ ու մտածում. ես Աբգարիս կողքին եմ, բա ինչու էի մտածում, թե զոհվել է։ Հետո հասկացա, որ երազի մեջ էի, ու որ Աբգարս կա չի զոհվել։ Չեք պատկերացնի ինչ երջանիկ էի, ուրախ։ Որոշեցի, որ պետք է Բագրատ սրբազանին խնդրեմ աղոթել Աբգարիս համար, իսկ երբ հասկացա, որ Աբգարս դեռ ամուսնանալու է, երեխաներ ունենա...

Արթնացա մի քանի վայրկյան դեռ այն իրականության մեջ էի, ուրախ, ու երբ...
Ու դեռ մարդ կա՞, որ ասում ա հրապարակ չեմ գալիս, որովհետեւ չգիտեմ ով է լիդերը։ Արա ի՞նչ լիդեր։ Լիդերը մենք բոլորս ենք։ Մենք»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր