Թուրքիան մտադիր չէ մասնակցել «Ուկրաինայի շուրջ շոուին», իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները կշարունակվեն. Էրդողան
Թուրքիան չի մասնակցի «Ուկրաինայի շուրջ շոուին», իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակվում են, ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը:
«Մենք հստակ Ռուսաստանին հայտնել ենք մեր դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ: Բայց մենք մտադիր չենք մասնակցել այս շոուին, Ռուսաստանի հետ հարաբերությունները շարունակվում են բոլոր հարթություններում»,- ասել է Էրդողանը։