211652_close_icon
views-count1470 դիտում article-date 15:37 27-05-2022

Նորերով կփոխարինվեն, առանձին դեպքերում կթարմացվեն երևանյան մի քանի գեղարվեստական շատրվանների ջրամղիչ 12 համակարգեր

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի 2022 թվականի տարեկան ծրագրով մեկնարկել են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի, «Երևանի 2750-ամյակի», «Շողակաթ» Հ/Ը հարևանությամբ գտնվող ջրավազանի, Գ.Նժդեհի հրապարակի, Գայի արձանի և Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածին հարակից գեղարվեստական շատրվանների 12 պոմպերի փոխարինման, առանձին դեպքերում էլ՝ վերակառուցման նախնական աշխատանքները: Ծրագրում ներառվել են այդպիսի միջամտության առաջնահերթ կարիք ունեցող պոմպերը: Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանից:

Գործընթացի ավարտից հետո ակնկալվում է ունենալ տեխնիկապես արդիականացված ենթակառուցվածքային համակարգ:

Այս պահին ավարտվել է ջրային կառույցների այդ հանգույցների ուսումնասիրությունը: Պոմպերի տեղադրումը կմեկնարկի առաջիկայում:

Նմանատիպ նյութեր