211652_close_icon
views-count36098 դիտում article-date 23:51 27-05-2022

Ավտովթար Երևանում. 24–ամյա վարորդը MINI COOPER-ով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ բախվել է ծառին և գլխիվայր շրջվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 27-ին,խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:40-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Նարեկ Գալստյանը իր վարած  MINI COOPER մակնիշի ավտոմեքենայով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազոնում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար  Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկներ Վահե Գևորգյանը, Արամ Կարապետյանը,  պարեկներ Ալբերտ Ալեքսանյանն ու Լուսինե Պետրոսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում:

Օպերատիվ է գործել նաև բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, հայտնելով, որ ինքը չի տուժել:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+

Նմանատիպ նյութեր