211652_close_icon
views-count3103 դիտում article-date 17:16 30-05-2022

Ես Վահագնի թաղամասում առանձնատուն, ինչպես նաև շինություններ չունեմ, հետևաբար որևէ դատարան չի կարող բռնագանձում անել․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հերքում է ՀՀ գլխավոր դատախազությանը․«Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։

Այսպիսով, ՀՀ–ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։

Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և «Դիմադրության» շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»։

Հիշեցնենք, որ Դատախազությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սեյրան Օհանյանից բռնագանձել առանձնատունը, մեքենան, երկու այլ շինություն կամ ավելի քան 2 մլրդ դրամ։

Նմանատիպ նյութեր