211652_close_icon
views-count1429 դիտում article-date 21:50 30-05-2022

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Խաղաղապահ ուժերի բրիգադ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադ, մասնակցել Խաղաղապահի միջազգային օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը։

Շնորհավորելով բրիգադի զինծառայողներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրաքում, Կոսովոյում, Աֆղանստանում, Սիրիայում, Լիբանանում, Մալիում և Ղազախստանում գործընկեր երկրների զինծառայողների հետ համատեղ իրականացված խաղաղապահ մարդասիրական առաքելությունների համար։ Բարձր գնահատելով բրիգադի զինծառայողների արհեստավարժությունը՝ Սուրեն Պապիկյանը շեշտել է, որ քաջ գիտակցելով խաղաղության արժեքը, հայ զինծառայողները պատվով են իրականացրել առաջադրված խնդիրները, այդկերպ իրենց ներդրումն ունենալով հակամարտություններից ու պատերազմներից  տուժած քաղաքացիական անձանց անվտանգության ապահովման և խաղաղության հաստատման գործում։

Հանդիսավոր արարողության ընթացքում խաղաղապահ բրիգադի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատարի և զորամասի հրամանատարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և պատվոգրերով։

Պաշտպանության նախարարն ու նրան ուղեկցող բարձրաստիճան սպաները զորամասի տարածքում կառուցված հուշակոթողի մոտ ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին։




















 

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր