211652_close_icon

Գերմանիայի ԱԳ նախարարը այցելեց Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ

views-count1048 դիտում article-date 21:52 03-11-2023
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը նոյեմբերի 3-ին այցելեց Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադ։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Բալահովիտում գտնվող զորամասում Բերբոքը հանդիպեց ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արսեն Մանգասարյանի հետ, զրուցեց հայ խաղաղապահների հետ, ծանոթացավ նրանց անցած ուղուն, տարբեր երկրներում խաղաղության առաքելությունների մասնակցությանը։ Գերմանիայի ԱԳ նախարարը նաև ականատես եղավ ցուցադրական վարժանքին։ 

Վերջում հայ խաղաղապահները Բերբոքին նվիրեցին հայկական տառատեսակի զարդապատկերով կտավ։ 

Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց հայ խաղաղապահների ներգրավվածությունը միջազգային խաղաղապահ կոնտինգենտի տարաբնույթ առաքելություններում։ 

Նմանատիպ նյութեր