211652_close_icon

Ներքին Չարբախ թաղամասում բացվեց աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի կողմից հիմնված այգին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count7945 դիտում article-date 21:26 01-06-2022
Այսօր՝ հունիսի 1ին, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Չարբախ թաղամասում տեղի ունեցավ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի կողմից հիմնված այգու բացման հանդիսավոր արարողությունը:

Բացման արարողությանը Արթուր Աբրահամի խոսք ուղղեց ներկաներին.

«Սիրելի երեխաներ,
Հարգելի հյուրեր,
Ինձ համար մեծ պատիվ է հիմնել այս այգին և նվիրել այն Ձեզ՝ բոլորիդ:

Ինչպես գիտեք, իմ մանկությունն անցել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի այս հրաշալի թաղամասում՝ Ներքին Չարբախում: Հետագայում մեծ ու շքեղ քաղաքներ շատ եմ այցելել, սակայն Ներքին Չարբախն ինձ համար եղել և մնում է աշխարհի կենտրոնը՝ իմ սրտի բնակավայրը, իմ մանկության քաղցր հիշողությունների վկան, ինչպես նաև իմ և ձեր վաղվա լուսավոր, երջանիկ օրերի անբաժան մասը:

Այստեղ ես սովորել եմ ապրել, ընկերներ ձեռք բերել, երազանքներ պահել, գնալ այդ երազանքների հետևից, պայքարել հանուն հաջողությունների և հասնելով դրանց՝ վայելել:
Այս այգին մեզ բոլորիս՝ մեր ընտանիքներին, մեր երեխաներին հանգստություն, ուրախ ժամանց, առողջ ապրելակերպ և հարմարավետություն է պարգևելու, մեր զավակների անհոգ մանկության քաղցր հուշերը նաև այս այգու հետ են կապվելու: Մեծ սիրով, նվիրումով, հոգատարությամբ և բարձր որակով եմ հիմնել մեր այգին:

Սա իմ նվերն իմ սիրելի Ներքին Չարբախին, սա մեր՝ բոլորիս այգին է, և ուրեմն եկեք սիրով վերաբերվենք, մաքուր պահենք, հոգ տանենք, խնամենք, ջրենք, որ մեր այգին էլ ավելի գեղեցկանա:

Շնորհակալություն, ուրախ ժամանց բոլորիդ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր