696 դիտում
10:36 02-06-2022
Կարևորը՝ մեծ քանակով ու որքան հնարավոր է՝ բիրտ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Դիմադրության շարժման անհնազանդության ակցիաների ժամանակ աչքի է զարնում «բերետավորների» առանձնահատուկ «վերաբերմունքը» Լևոն Քոչարյանի նկատմամբ՝ պարբերաբար նրան բերման ենթարկելու տեսքով: Իսկ երկուշաբթի կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ընդհանրապես 10-15 հոգով ակնհայտ դիտավորությամբ բռնություն էին կիրառում նրա նկատմամբ:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ամենը պատահական չէ, այլ Լևոն Քոչարյանի նկատմամբ «ուշադիր» լինելու և ամենաչնչին առիթն օգտագործելով՝ նրան բերման ենթարկելու հստակ հանձնարարության հետևանք: Մեր աղբյուրների փոխանցմամբ, իշխանությունները հաշվարկել են, որ, ինչպես մեր հասարակության որոշակի հատված, ոստիկանների մեջ էլ քիչ չեն այնպիսիք, որոնք կիրթ, գրագետ, կայացած մարդկանցից խորշում են, ուստի բերման ենթարկելիս հաստատ բռնի ուժ կկիրառեն:
Ի դեպ, ուշագրավ է, որ իրավապահների հետ շրջում են հատուկ նկարահանողներ, որոնք որևէ կապ չունեն ԶԼՄ-ների հետ (մեծամասամբ՝ նաև ոստիկանության հետ), որպեսզի հատկապես նման «առանձնահատուկ» շոուների պարագայում նկարահանեն այդ կադրերը: Ըստ երևույթին, նրա համար, որ Նիկոլ Փաշինյանի «հոգին փառավորվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
1203 դիտում
09:57 26-05-2015
Կարևորը «Եվրատեսիլը» չէ, կարևորը, որ ինքներս մեզ հավատարիմ մնանք. ՀԱ
913 դիտում
07:51 15-06-2024
«Բիրտ ուժի կիրառումը ցույց տվեց, որ Փաշինյանն ընտրել է ավտորիտար ռեժիմի անցման ճանապարհը». «Փաստ»
Այս բաժնից
1351 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1036 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»