2351 դիտում
09:14 03-06-2022
Նոր օրենքով տնտեսվարողներն ստիպված են լինելու նոր ՀԴՄ սարքեր ձեռք բերել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում տնտեսվարողները հայտնվել են անելանելի դրության մեջ. պատճառը հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն է: «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին, ասաց. «Կենտրոնական բանկի պահանջով բանկերը հրաժարվում են տնտեսվարողի ունեցած ՀԴՄ սարքերի վրա պոստ-տերմինալ ակտիվացնել եւ պահանջում են գնել այլ մոդելի սարքեր, որոնք ներկրվել են արդեն թավշյա հեղափոխությունից հետո»։ Ըստ ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի՝ այսօր կա 61 հազար 921 նոր սերնդի ՀԴՄ, որոնցից 12 հազար 546-ն ունեն անկանխիկ ստանալու հնարավորություն: «Նոր սերնդի ՀԴՄ նշանակում է, որ ցանկացած ՀԴՄ սարքի տիրապետող կարող է դիմել բանկին եւ ակտիվացնել պոստ-տերմինալով վճարում ընդունելու հնարավորությունը: 49375-ի մոտ այդ ծառայությունն ակտիվացված չէ»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը: Նրա խոսքով՝ հին սերնդի 514 ՀԴՄ է մնացել, որ օրենքի խախտմամբ է, եւ ստիպված են լինելու տուգանել կամ այլ սանկցիոն միջոցներ կիրառել տնտեսվարողի նկատմամբ:
Իսկ «Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող Սամսոն Գրիգորյանը առաջարկում է պատկան կառույցներին խնդիրը մինչեւ հուլիսի 1-ը կարգավորել, հակառակ դեպքում տնտեսվարողները ստիպված են լինելու անհնազանդության ակցիաներ իրականացնել: «Հենց այդ ֆունկցիայի համար մի քանի տարի առաջ ՊԵԿ-ը ստիպողաբար բոլոր տնտեսվարողներին այս սարքը ձեռք բերել հրամայեց։ Բոլորը ստիպված եղան այս սարքի համար 100-150 հազար դրամ վճարել։ Ինքս երեք սարք եմ ձեռք բերել եւ ծախսել 450 հազար դրամ, հիմա պետք է դրանք գցեմ աղբամանը եւ եւս 450 հազար դրամով ձեռք բերեմ նոր երեքը»,- վրդովվեց մեր զրուցակիցը։
Այլ կերպ ասած՝ անհրաժեշտ է կողմնորոշվել՝ ինչ են ուզում պետական կառույցները, այլ ոչ թե ամեն ղեկավար իր քմահաճույքը թելադրի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2800 դիտում
18:36 04-08-2020
ՀՔԱՎ. Նոր սերնդի ՀԴՄ սարքեր այսուհետ կարելի է ձեռք բերել մասնավոր կազմակերպություններից
1915 դիտում
16:59 01-03-2017
Հետբացթողումային հսկողության թիրախում անբարեխիղճ տնտեսվարողներն են, hասցեական ստուգումներ են իրականացվել
6191 դիտում
10:00 18-11-2020
Տնտեսվարողներն առաջարկում են վերացնել արգելքը. «Ժամանակ»
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2245 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը