211652_close_icon
views-count1074 դիտում article-date 13:44 04-06-2022

Նախօրեին դպրոցին հրաժեշտ է տվել ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած 176 արցախցի աշակերտ

Նախօրեին դպրոցին հրաժեշտ է տվել ՀՀ-ում ժամանակավորապես ապաստանած 176 արցախցի աշակերտ։ Այս մասին  տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբից։

Ըստ աղբյուրի` շրջանավարտներից 79-ը ԱՀ Քաշաթաղի, 61-ը` Հադրութի, 27-ը` Շահումյանի, 4-ը` Շուշիի, 2-ը` Մարտակերտի և 3-ը Մարտունու շրջանից տեղահանված ընտանիքների երեխաներ են։

ԱՀ կառավարության օպերատիվ շտաբից իրազեկում են նաեւ, որ ՀՀ-ում 9-րդ դասարանն ավարտել է 324 Արցախից տեղահանված աշակերտ։

Նրանցից 162-ը Քաշաթաղի, 94-ը` Հադրութի, 31-ը` Շահումյանի, 15-ը` Շուշիի, 8-ը` Մարտակերտի, 12-ը` Ասկերանի, 2-ը Մարտունու շրջանից տեղահանված ընտանիքների երեխաներ են։

Նմանատիպ նյութեր