616 դիտում
16:52 06-06-2022
Արցախի նախագահի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված շրջաններում
սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների:
Քննարկվել են համայնքներում հին բնակֆոնդի վերակառուցման և նորոգման ընթացքում ծագող իրավական ու կազմակերպչական խնդիրները և դրանց լուծման մեխանիզմները:
Օրակարգի մեկ այլ հարցով որոշվել է լուծարել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Արցախանտառ» ՊՈԱԿ-ը՝ լիազորությունների և գործառույթների զգալի մասը փոխանցելով շրջանային վարչակազմերին:
Նախագահը նշել է, որ կառավարման ապակենտրոնացման և շրջանների քաղաքականության շրջանակում կատարվող այս քայլին կհաջորդեն նորերը, որոնք համայնքային և շրջանային իշխանություններին հնարավորություն կտան ավելի օպերատիվ և գործունակ լինել տեղական նշանակության հարցերը լուծելիս:
Խորհրդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, շրջանների վարչակազմերի ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր
1177 դիտում
10:45 31-08-2020
Արցախի ՊԲ-ում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն` ՀՀ-ի և Արցախի ղեկավարների մասնակցությամբ
2858 դիտում
14:31 25-02-2017
Արցախի նախագահն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ
1339 դիտում
16:32 11-01-2016
Առողջապահության նախարարությունում մարզային պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
Այս բաժնից
1741 դիտում
21:18 21-01-2025
Էրդողանը չորեքշաբթի օրը սուգ է հայտարարել Բոլուում բռնկված հրդեհի պատճառով
1015 դիտում
20:37 21-01-2025
Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է ներում շնորհել ընդդիմադիրներին
991 դիտում
20:00 21-01-2025
Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետը հայտարարել է իր հրաժարականի մասին