1342 դիտում
16:32 11-01-2016
Առողջապահության նախարարությունում մարզային պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
Մարզերի առողջապահության պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված հերթական խորհրդակցության առանցքում գրիպի և սուր շնչառական վարակների վերաբերյալ իրավիճակի գնահատումն էր:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեցին գրիպով և սուր շնչառական վարակներով պայմանավորված դեպքերը, դիմելիությունը, անդրադարձ կատարվեց նաև ծանր հիվանդների վարման և բուժման գործընթացին: Բարդ դեպքերի վերլուծության և բուժման ընթացքը քննարկելու նպատակով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խորհրդակցությանը ներկա առաջատար ռեանիմատոլոգներին հանձնարարեց մշտապես պահպանել կապը մարզային գործընկերների հետ:
ՀՀ ԱՆ գլխավոր համաճարակաբան Վլադիմիր Դավիդյանը, ներկայացնելով իրավիճակի վեևլուծությունը, նշեց, որ հանրապետությունում համաճարակ չկա, առկա է սեզոնային գործոնով պայմանավորված գրիպի և սուր շնչառական վարակների ակտիվություն, ինչը համահունչ է եվրոպական տարածաշրջանում տիրող իրավիճակին: Եվս մեկ անգամ շեշտադրվեց հանրության շրջանում զգոնության բարձրացմանն ուղղված աշխատանքների կարևորությունը: Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը` նախարարը մարզի առողջապահության պատասխանատուներին հանձնարարվեց շարունակել մշտադիտարկումները, իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել համապատասխան կառույցներին` ըստ պահանջվող ձևերի, միաժամանակ ապահովելով վերահսկողություն:
Նմանատիպ նյութեր
2309 դիտում
19:56 01-08-2022
Արցախի նախագահն ուժային կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել
1736 դիտում
22:40 30-01-2019
Անցկացվել է զինծառայողների ֆիզպատրաստության պատասխանատուների հավաք-խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
709 դիտում
22:36 31-03-2020
Առցանց խորհրդակցություն է անցկացվել մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ
Այս բաժնից
835 դիտում
14:17 24-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Էջմիածին քաղաքի մասնաճյուղը (տեսանյութ)