1052 դիտում
10:37 10-06-2022
30 տարում ոչ մի լավ բան չի՞ եղել․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ ««Կովկասյան բարոմետր 2021/2022» հերթական սոցիոլոգիական հարցումն առանձնապես անսպասելի բացահայտումներ չի պարունակում՝ կարծում եմ, այն ընդհանուր առմամբ, արտացոլում է անվստահության, ապատիայի, դժգոհության մթնոլորտը: Հավանաբար, դրա ցուցիչներից մեկն է նախորդ 30 տարիների հանդեպ մարդկանց վերաբերմունքը: Դրան առնչվող հարցը բաժանված է 4 մասի՝ ըստ Հայաստանի 4 ղեկավարների ժամանակաշրջանների:
Ըստ հարցվածների հարաբերական մեծամասնության՝ այս 4 ժամանակահատվածներից ոչ մեկում ոչ մի նվաճում չի արձանագրվել. այդպես է կարծում, համապատասխանաբար, 36, 39, 54 եւ 39 տոկոսը: «Նվաճումների բացակայությունն» ամենաշատը նշվում է Սերժ Սարգսյանի օրոք (54%), բայց մյուս դեպքերում նույնպես «նվաճումներն» ավելի ցածր տոկոս են ստացել, քան դրանց բացակայությունը: Այսպես՝ ո՛չ «Ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակը» (Տեր-Պետրոսյանի օրոք), ո՛չ էլ, ասենք, «տնտեսական զարգացումը» (Քոչարյանի օրոք) ավելի շատ ձայն չեն հավաքել, քան «ոչ մի նվաճում» կետը:
Դա կարող է նշանակել երկու բան. կա՛մ այս 30 տարիների ընթացքում բոլոր իշխանությունները ծայրահեղ անհաջող քաղաքականություն էին վարում, կա՛մ էլ մենք պարզապես չենք կարողանում գնահատել այն դրականը, որը կար Երրորդ հանրապետության պատմության մեջ: Հետաքրքիր կլիներ այդ առումով մեր հասարակության ընկալումները համեմատել թե՛ հարեւան, թե՛ զարգացած պետությունների հետ: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ պատկերն այս աստիճանի հոռետեսական չի լինի:
Վստահության առումով հայաստանցիների համար անվիճելի առաջնորդ է շարունակում մնալ մարդու իրավունքների պաշտպանը (խոսքն, ըստ ամենայնի, Արման Թաթոյանի մասին է), եւ նույնքան անվիճելի է մեր քաղաքացիների խորն անվստահությունը լրատվամիջոցների հանդեպ: Այստեղ էլ մոտավորապես նույնը կարող ենք արձանագրել. մի կողմից մեզ, ինչպես ասում են, «հասնում է»՝ ԶԼՄ-ները հաճախ այնպիսի բաներ են անում, որ պարզապես ապշում ես:
Մյուս կողմից՝ ինձ հաճախ թվում է, որ իշխանական եւ ընդդիմադիր շրջանակները նպատակաուղղված քարոզչություն են իրականացնում՝ թացն ու չորը դիտմամբ խառնելով. «դրանց սաղ գրածները սուտ են», «սաղ լրագրողները ծախված են» եւ այլն: Այդ անհավատության, հեղինակությունների բացակայության պայմաններում ավելի հեշտ է տանել սեփական կացնային քարոզչությունը եւ իրար դեմ լարել հասարակության տարբեր մասերին:
Առանձին արժե անդրադառնալ արցախյան խնդրի հանդեպ մեր հասարակության վերաբերմունքին: Բայց դա այլ խոսակցության թեմա է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4033 դիտում
11:59 21-03-2017
Ոչ կռիվ ա եղել, ոչ հավաք ա եղել, ոչ մի բան էլ չի եղել. Ազատավանի գյուղապետը հերքում է. «Չորրորդ իշխանություն».
Այս բաժնից
1336 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1033 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»