211652_close_icon
views-count329 դիտում article-date 19:04 12-06-2022

Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են

Նախագահական ընտրություններից մեկուկես ամիս անց Ֆրանսիայում խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի ընտրություններ են: Հաղորդում է «Ազատությունը»։

Ֆրանսիացներն ընտրելու են 577 խորհրդարանական տարբեր քաղաքական ուժերից։ Ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 19-ին։

Հետազոտական ինստիտուտներն ու կենտրոնները խորհրդարանական ընտրություններին մասնակցության ցածր ցուցանիշ են կանխատեսում։ Միջին հաշվով այս կառույցները ընտրատեղամասերում ակնկալում են ընտրողների 45-ից 49 տոկոս։

Երկրի տարբեր շրջաններում ընթացիկ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են մայիսի 20-ին ձևավորված նոր կառավարության 28 նախարարներից 15-ը, այդ թվում՝ վարչապետ Էլիզաբեթ Բորնը։ Ելիսեյան պալատը նախազգուշացրել է, որ այն նորանշանակ նախարարները, որոնք խորհրդարանական ընտրություններում թեկնածու են և կպարտվեն, հրաժարական կտան։

Նմանատիպ նյութեր