22715 դիտում
14:47 16-06-2022
Մինչ որոշ նախկին պաշտոնյաներ «նետվել են պատմության աղբարկղ ու այնտեղ փտում են», Երևանը շուտով ունենալու է սրտացավ ու բանիմաց պաշտոնյա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ «Թափառող կենդանիների վնասազերծման կոնտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Բեգոյանը նշանակվելու է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն:
Այսօր տնօրենի պաշտոնի համար կայացած մրցույթում Ա․ Բեգոյանը հաղթել է: Նշանակումը ժամերի հարց է, քանի որ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը գտվում է Սանկտ Պետերբուրգում:
Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Ա․ Բեգոյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, քանի որ չէր ենթարկվել նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի և նրա կնոջ` Իվա Մարությանի հրահանգներին:
Ա․ Բեգոյանի հեռանալուց հետո պաշտոններին հրաժեշտ էին տվել նաև տնօրենի տեղակալը, կադրերի բաժնի, հասարակայնությւան հետ կապերի և լրատվության, գնումների վարչության պետերն ու աշխատակիցները:
Նշենք, որ Ա․ Բեգոյանը «Թափառող կենդանիների վնասազերծման կոնտրոն» և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ների հիմնադիրն է: