1449 դիտում
09:13 17-06-2022
Ռուսաստանի տնտեսության աշունը․ «Ամերիկայի ձայն»
Այսօր ռուսական սուպերմարկետներում գներն աճել են մինչև 20%-ով: Գների բարձրացում նկատելի է տեղական բոլոր ապրանքների վրա: Ինչ վերաբերում է Արևմուտքում արտադրվող ապրանքներին, ապա դրանց ներկրումներն ընդհանրապես դադարել են: Վերլուծաբաններն ասում են, որ իրավիճակը կարող է վատթարանալ։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։
Ռուս տնտեսագետ Նատալյա Զուբարևիչի խոսքերով, «Պատժամիջոցները երկար կտևեն։ Ոչ թե ամիսներով, այլ տարիներով։ ((FLASH)) Եկամուտները երկար ժամանակ չեն ավելանա։ Մարդիկ կաղքատանան»։
Արևմտյան պատժամիջոցները ռուս արտադրողներին թողել են առանց պահեստամասերի և այլ նյութերի։ Վերլուծաբանները նշում են, որ վաճառքի ծավալները որոշ ոլորտներում, օրինակ՝ ավտոմոբիլային արդյունաբերությունում, նվազել են ավելի քան 80%-ով։
Դմիտրի Պոտապենկոն մոսկվացի գործարար-տնտեսագետ է: Նա ասում է, որ իրավիճակը Ռուսաստանում, թեև դանդաղ, բայց ուղղություն է վերցրել դեպի վատագույնը, քանի որ կան արդյունաբերության ճյուղեր, որոնք լիովին դադարել են գոյություն ունենալ:
Պաշտոնական թվերն այլ պատկեր են տալիս. Ռուսաստանի նախագահը վերջերս բարձր է գնահատել Ռուսաստանում գրանցված գործազրկության ցածր թիվը:
Իսկ ահա փողոցներում ճգնաժամի ընկալումն այլ երանգ ունի:
Էստելա Կամենեւան, որը նախկինում աշխատել է կինոարդյունաբերությունում, այժմ գործազուրկ է և պայքարում է բարձրացող գների պայմաններում:
Նա բողոքում է, որ գնաճը մեծապես է վնասում հատկապես նրանց, ովքեր ամեն օր ստիպված են դեղեր ընդունել:
Անհանգստանում է նաեւ ՏՏ ոլորտում աշխատող Արտյոմ Բորոկը: Սակայն կան շատերը, ովքեր իրենց մխիթարում են այլ երկրներում եւս գրանցվող գնաճով:
Տնտեսագետները կանխատեսում են գների շարունակական աճ և նույնիսկ մատակարարումների կրճատման պատճառով որոշ ճյուղերի, այսպես ասած, հաշմանդամություն:

Նմանատիպ նյութեր
3973 դիտում
09:13 24-08-2022
Դավադրություն Նյու Յորքում` «Ամերիկայի Ձայն»-ի Պարսկական ծառայության հաղորդավարի դեմ․ «Ամերիկայի ձայն»
1545 դիտում
09:25 20-10-2022
Ամերիկայի և Ռուսաստանի դերն ամբողջ աշխարհում․ «Ամերիկայի ձայն»
4604 դիտում
09:25 24-03-2020
Հայաստանն աշխարհում զբաղեցնում է 34-րդ տեղն ազատ տնտեսության ցուցանիշով, զեկույց․ «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
1336 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1033 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
955 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»