3498 դիտում
17:42 19-06-2022
Հանուն ռուս-թուրքական ապագա պատերազմի ժամկետները մոտեցնելու համար զոհաբերվել է Արցախը. Արգիշտի Կիվիրյան
Եվրոհանձնաժողովը որոշել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային եւ Մոլդովային, իսկ Վրաստանին մերժել են։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Հարց է ծագում թե ինչու։ Իհարկե, այստեղ կարելի է նշել, որ ես ուկրաինական հակամարտության սկզբից ի վեր Թիֆլիսը հրաժարվեց դառնալ Արեւմուտքի ձեռքում կույր գործիք, ու անգամ հրաժարվեց միանալ հակառուսական պատժամիջոցներին։ Սակայն պատճառը միայն դա չի, այլ դա հավանաբար շատ ավելի խորքային եւ հեռահար ստրատեգիայի արդյունք է։
Ակնհայտ է, որ այս իրենց քայլով միասնական Արեւմուտքը Վրաստանին ավելի է մղելու Ռուսաստանի գիրկը։ Հարց է ծագում թե ինչու։ Եւ այնտեղ կա մեկ քաղաքական տրամաբանական բացատրություն՝ Վրաստանին, իսկ դրա հետ միասին ողջ Անդրկովկասը հանձնում են Ռուսաստանին, որպեսզի Մոսկվային վերջապես ցամաքային սահմանով մոտեցնեն Թուրքիային ու այդ կերպ վերջապես կարողանա կյանքի կոչել ռուս-թուրքական պատերազմը, ինչը այսքան տարի հանդիսանում է անգլո-սաքսոնների անթաքույց երազանքը։
Երբ ժամանակին Վրաստանը դուրս եկավ Մոսկվայի ազդեցության գոտուց եւ ռուսները ստիպված եղան անգամ իրենց զորքերը դուրս բերել Վրաստանի տարածքից, Մոսկվան սկսեց Անդրկովկասի նայել կարելի է ասել մատների արանքով, քանի որ առանց Վրաստանի անհնարին է լիարժեք կերպով վերահսկել ողջ Անդրկովկասը։ Մոսկվան անգամ չուներ ցամաքային ճանապարհ, որպեսզի լիարժեք կարողանար սպառազինություն հասցնել եւ հայերին եւ մատակարարել Հայաստանում գտնվող իր ռազմաբազան՝ օդային ճանապարհով ամեն տեսակի զենք չես բերի, իսկ ինչ էլ բերվում էր, բավականին թանկ էր նստում։
Հենց այդ պատճառով էլ տարների ընթացքում Մոսկվայի ներկայությունը ու իր ազդեցությունը Անդրկովկասում դառել էին շատ նոմինալ։ Իսկ հիմա եթե Արեւմուտքը Վրաստանին Տրոյական ձիու կարգավիճակով նվիրի Մոսկվային, ակնհայտ է, որ այդ պարագայում ռուսների մոտ նորից կառաջանա գայթակղությունը իր տակ վերցնելու ողջ Անդրկովկասը, իսկ դա հենց ինքնին նշանակում է շատ կոշտ դիմակայություն այս տարածաշրջանում արդեն բավականին պնդացած եւ արմատավորված Թուրքիայի հետ։
Եւ այդ իրավիճակում ու դրանից բխող զարգացումները մեխանիկորեն ընդունակ են կյանքի կոչել համապատասխան կենտրոնների կողմից այդքան սպասվելիք ռուս-թուրքական պատերազմը։
Առավել եւս, որ եթե մինչ այդ այդ երկու պետությունները չունենալով ցամաքային սահման, վերջին տասնամյակներում կարողանում էին խուսափել լիարժեք պատերազմից, ապա այդ կերպ կլուծվի նաեւ այդ խոչընդոտը, առավել եւս որ համ ռուսները, համ թուրքերը առավելապես ցամաքային պատերազմներ վարող ազգեր են, երկուսի նավատորմին էլ թույլ չի տալիս ցամաքային հպման կետեր չթւնենալու դեպքում վարելու ծովային կամ օդային լիարժեք պատերազմներ։
Հանուն ռուս-թուրքական ապագա պատերազմի ժամկետները մոտեցնելու համար զոհաբերվել ա Արցախը, ինչն ա խանգարում որ զոհաբերվի նաեւ Վրաստանը...»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1235 դիտում
20:41 19-12-2022
Հիմա զիջել Ադրբեջանին, նշանակում է ճանապարհ բացել նրանց մնացած պահանջների համար. Արգիշտի Կիվիրյան. news.am
6907 դիտում
15:01 26-07-2019
Միմիայն Նիկոլի Հայաստանում է հնարավոր այսպիսի աբսուրդ. Արգիշտի Կիվիրյան
Այս բաժնից
1198 դիտում
23:10 20-01-2025
Թրամփի օրոք թուրք-ամերիկյան հարաբերություններում դրական շրջափուլ է կանխատեսվում
1471 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1132 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները