1410 դիտում
22:41 23-06-2022
Անթալիայի համաժողովին մասնակցել է նաև ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, անցյալի նշանավոր սուսերակիր Արմեն Գրիգորյանը
Կորոնավիրուսի պատճառով, եվրոպական և միջազգային մարզական ֆեդերացիաները պաշտոնական միջոցառումներն անցկացրել են հեռավար ձևաչափով: Նման վիճակ էր նաև սուսերամարտի եվրոպական ֆեդերացիայում: Եվ ահա, ինչպես ասում են, վերջապես սառույցը կոտրվել է և Անթալիայում տեղի է ունեցել եվրոպական ֆեդերացիայի արտահերթ համաժողովը:
Մասնակիցների թվում է եղել նաև ՀՀ սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ, անցյալի նշանավոր սուսերակիր Արմեն Գրիգորյանը:
Նա զրույցի ժամանակ ասաց, որ զեկուցումով հանդես է եկել ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Յացեկ Սլուպսկին: Պաշտոնյան տեղեկացրել է, որ հայտնի պատճառներով ֆեդերացիայի նախագահ, մոսկվացի Ստանիսլավ Պոզդնյակովը հրաժարական է տվել և ինքն է հանդիսանում ժամանակավոր պաշտոնակատարը:
Համաժողովում հարց է բարձրացվել մրցումներում Ռուսաստանի և Բելառուսի մարզիկների մասնակցության մասին: Քվեարկությամբ որոշվել է / 24 կողմ , 17 դեմ / ՝ մասնակցության օգտին:

Նմանատիպ նյութեր
2018 դիտում
20:15 25-07-2022
Արմեն Գրիգորյանն ընդգրկվել է սուսերամարտի միջազգային ֆեդերացիայի Փառքի սրահում
3031 դիտում
11:17 05-02-2022
Փաշինյանի այց Թուրքիա և մասնակցություն Անթալիայի համաժողովին չի քննարկվում. ԱԳՆ խոնակ
Այս բաժնից
3088 դիտում
10:00 19-01-2025
Ադելիա Պետրոսյանը հաղթել է Ռուսաստանի առաջնության կանանց մրցաշարում
3013 դիտում
17:01 18-01-2025
Հայտնի են Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունների 4-րդ խաղափուլի արդյունքները
2452 դիտում
12:56 18-01-2025
Լրացել է «Նոայի» և Պաբլո Սանթոսի միջև կնքած պայմանագրի ժամկետը