211652_close_icon
views-count2552 դիտում article-date 10:04 29-06-2022

Ուժերի հավասարակշռության խախտումը՝ տարածաշրջանային ապակայունացման գործոն․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Սպառազինվելուն զուգահեռ՝ Ադրբեջանն իր բանակն ամբողջությամբ տանում է Թուրքիայի զինուժի, ասել է թե՝ ՆԱՏՕ-ի չափանիշների ներքո եւ վերջինիս հետ փորձում ձեւավորել Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ռազմական համագործակցության վեկտորը: Բնականաբար, կրկին ՆԱՏՕ-ի ստանդարտների ներքո:

Հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարությանը՝ ադրբեջանական լրատվամիջոցներն օրերս հայտնեցին, որ 2022 թ. հոկտեմբերի 17-28-ը Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը համատեղ «Eternity-2022» զորավարժություններ կանցկացնեն: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ զորավարժությունների պլանների համաձայնեցման վերաբերյալ առաջին հանդիպումն արդեն կայացել է։ Նմանատիպ զորավարժություն էր անցկացվել նաեւ 2021 թ. հոկտեմբերին՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգության ապահովման եւ երեք երկրների զորամասերի փոխգործունակությունն իրականացնելու սցենարով։

Պետության հիմնական ռեսուրսները ներդնելով սպառազինության եւ ռազմական արդյունաբերության զարգացման վրա՝ Թուրքիան եւ Ադրբեջանը ոչ միայն խախտում են ռազմական հավասարակշռությունը տարածաշրջանում Հայաստանի, այլեւ ՌԴ-ի հետ, որն ավանդաբար ուշադրություն է դարձնում իր սահմանների անմիջական հարեւանությամբ ընթացող ռազմական տեղաշարժերին՝ այն համարելով իր անվտանգության ապահովման գոտի: Տարածաշրջանում իրավիճակն ապակայունացնելու Ադրբեջանի քայլերի մասին խոսեց նաեւ ՀՀ վարչապետը նախօրեին տրված ասուլիսում»:

Մանրամասն՝ թերթի այասօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր