3883 դիտում
11:14 03-07-2022
Զանգվածային անկարգություններ Ուզբեկստանում. երկրի նախագահն արտակարգ դրություն է սահմանել
Tert.am-ը գրում է. Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ղարակալպակստանի ինքնավարությունում, որտեղ տեղի են ունեցել անկարգություններ, հայտարարել է պարետային ժամ, որը գործելու է մինչև օգոստոսի 2-ը հայտարարված արտակարգ դրության շրջանակում։ Այս մասին ասված է հրամանագրի տեքստում, որը հրապարակվել է շաբաթ նախագահի կայքում։
«Ղարակալպակստանի Հանրապետության տարածքում ժամը 21:00-ից մինչև 07:00-ն սահմանել պարետային ժամ՝ արտակարգ դրության ժամկետի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ հանձնարարված է նաև Ղարակալպակստանի տարածքում ստեղծել հրամանատարական գրասենյակ, որը կգլխավորի ազգային գվարդիայի հրամանատար Ռուստամ Ջուրաևը։ Արտակարգ դրության ընթացքում նախագահը նաև կարգադրել է ուժեղացնել հասարակական կարգի պաշտպանությունը Ղարակալպակստանում, հատկապես կարևոր և դասակարգված օբյեկտների, սահմանափակումներ մտցնել ազատ տեղաշարժի, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների վրա, ապահովել փաստաթղթերի ստուգում, անձնական խուզարկություն, ինչպես նաև սահմանափակել մուտքը և ելքը Ղարակալպակստանից: Արգելվում է նաև խաղաղ հանդիպումների, ժամանցային, սպորտային և հանրային այլ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը, զենքի և զինամթերքի վաճառքը։
Միաժամանակ պետության ղեկավարը կարգադրել է «ապահովել ֆիզիկական անձանցից զենքի ու զինամթերքի ժամանակավոր առգրավումը»։ Օրենքի և կարգի պաշտպանության համար լրացուցիչ կներգրավվեն հանրապետության պաշտպանության նախարարության ուժերն ու միջոցները։
Ուրբաթ մարդկանց խումբը փորձել էր գրավել ինքնավարության մայրաքաղաք Նուկուսում պետական մարմինները. նրանց դժգոհությունն առաջարկել էր նախագահ Միրզիյոևի սահմանադրական բարեփոխումների առաջարկը, որը վերաբերելու էր նաև ինքնավարությանը:
Իրավապահները վճռականորեն ճնշել են անօրինական գործողությունները: Հաջորդ օրը Շավքաթ Միրզիյոևը հայտարարել է, որ որոշել է չփոփոխել սահմանադրությունը Ղարակալպակստանի կարգավիճակի վերաբերյալ։
Մոտ երկու միլիոն բնակչություն ունեցող Ղարակալպակստանի Ինքնավար Հանրապետությունը գտնվում է Ուզբեկստանի հյուսիս-արևմուտքում և համարվում է երկրի ամենամեծ շրջանը՝ զբաղեցնելով նրա տարածքի մոտ 40 տոկոսը։ 1990-ականներին ստորագրվել է համաձայնագիր, որով այն ինքնիշխան հանրապետության կարգավիճակով մուտք է գործել Ուզբեկստանի կազմ՝ հետագայում հանրաքվեի հիման վրա դուրս գալու իրավունքով:

Նմանատիպ նյութեր
1438 դիտում
16:33 13-02-2014
Զանգվածային անկարգություններ՝ Բրազիլիայում․ կան տուժածներ
1484 դիտում
12:28 06-06-2015
Թուրքիայում ընտրությունների նախաշեմին զանգվածային անկարգություններ են. ձերբակալվել է 100 քուրդ ակտիվիստ
3359 դիտում
15:48 10-06-2016
Եվրո-2016. 200 անգլիացի երկրպագուներ զանգվածային անկարգություններ են հրահրել Մարսելի կենտրոնում. տեսանյութ
Այս բաժնից
1438 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1096 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1387 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը