211652_close_icon
views-count2181 դիտում article-date 16:18 04-07-2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. մահ չի գրանցվել

Հայաստանում հուլիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423417-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 4992 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3137453 է:

Փաստացի այս պահին բուժվում է 290 պացիենտ, ավելացել է 112-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 412817 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 62 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8626 է:

Նմանատիպ նյութեր