1689 դիտում
19:17 04-07-2022
«ԱՐՑԱԽ, ԵՍ ՔՈ ՀԵՏ ԵՄ» բարեգործական մարաթոնը գործում է Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից մինչև այսօր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ինչպես տեղեկանում ենք Լուսինե Զաքարյանի ֆեյսբուքյան էջից, Հայրենիքից հեռու օտար ափերում հանգրվանած մեր շատ հայրենակիցներ ապրում են Արցախով, Հայաստանով:
Եվ այդ հայրենասիրությամբ արմատավորված ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների կատարած բարեգործությունները ցուցադրական չեն, բարեգործությունը նրանց հոգու մեջ է…
Նրանք նույնիսկ այդ հեռավորության վրա իրենց լուման են ներդնում այս անգամ 44-օրյա պատերազմում բոլոր զոհերի ընտանիքներին, այս կերպ ևս ցուցաբերելով իրենց նվիրվածությունն առ հայրենիք:
Արցախյան երրորդ պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերին Ստավրոպոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վանահայր Տեր Գրիգորիսի նախաձեռնությամբ կազմակերպվել է բարեգործական մարաթոն՝ <<Արցախ, ես քո հետ եմ>> խորագրով:
Տեղեկությունների համաձայն, Ստավրոպոլի Հայկական Եկեղեցին և հայ համայնքը այդ օրերին Արցախի իշխանությունների հետ կիսվել և տեղյակ են պահել բարեգործական մարաթոնի նպատակների մասին, այն է՝ օգնության ձեռք մեկնել պատերազմում զոհվածների ընտանքիների անչափահաս երեխաներին տրամադրելով օգնություն՝ գումարի տեսքով:
Արցախի ղեկավարությունն իր հերթին երաշխավորելով նման հայրենասիրական բարեգործական ծրագիրը, տրամադրել է բոլոր այն զոհվածների տվյալները, որոնց ունեն անչափահաս երեխաներ:
Ստավրոպոլի Հայ Առաքելական Եկեղեցին և Հայ համայնքի անդամները ծանոթանալով զոհվածների ընտանիքների կարգավիճակներին, նույն թվականի դեկտեմբերից սկսել են բարեգործական ծրագրի իրագործումն Արցախի բոլոր շրջաններում: Գումարը տրամադրվել է ՌԴ ռուբլով:
Տրամադրման կարգը հետևյալն է՝ զոհվածի ընտանիքում 1 անչափահաս երեխայի դեպքում տրամադրվում է 30 հազար ռուբլի, 2 անչափահաս երեխայի դեպքում՝ ընտանիքին տրամադրվում է 70 հազար, 3 անչափահաս երեխաների դեպքում՝ 100 հազար, 4 անչափահասների դեպքում՝ 120 հազար, 5 անչափահաս երեխաների դեպքում ընտանիքին տրվում է 150 հազար ռուբլի և այլն:
Ստավրոպոլի Հայ Առաքելական Եկեղեցու և Հայ համայնքի կողմից բացվել է հատուկ Բանկային հաշիվ, որտեղից էլ նախօրոք ձևակերպված համապատասխան փաստաթղթերով էլ ստանվում է գումարը:
Յուրաքանչյուր զոհված ընտանիքի հետ կապ է հաստատվում, որից հետո 48 ժամվա մեջ արդեն գումարը փոխանցված է, և այսպես ամեն շաբաթվա վերջին օրը:
Գումարը կարող են ստանալ և Հայաստանի, և Արցախի բանկերից:
Արդեն ավարտված են Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջանների զոհվածների անչափահաս երեխաներին գումարների տրամադրման գործընթացը, այժմ ընթացքի մեջ է Հադրութի շրջանը:
Նշենք, որ բարեգործական այս ծրագիրը դրանով չի ավարտում իր գործունեությունը, այն կշարունակվի գործել նաև Հայաստանի Հանրապետությունում՝ գումար տրամադրելով 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների անչափահաս երեխաներին:
Հիրավի, ինչպես իր խոսքում նշել է Ստավրոպոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու վանահայր Տեր Գրիգորիսը, արտերկրում ապրող մեր հայրենակիցներն իրենց միասնական ուժերով, ինչով կարող են, օգտակար են լինում մեր քույրերին և եղբայրներին՝ այդպես փորձելով զորացնել հայրենիքը, հավատքը և դիմադրողականությունը:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում մեր համերկրացիներին, ովքեր միշտ մեզ հետ են, Հայրենիքի կողքին:
Փառք ու խոնարհում մեր բոլոր զոհվածներին, Փառք ու պատիվ նրանց, ովքեր հանգանակություն կամ նվիրատվություն են կատարում պատերազմում անմահացածների ընտանիքերին:
Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ Լրագրող, Արցախի Հանրային Հեռուստատեսության <<Կոչեմ ապրողաց>> ծրագրի խմբագիր Արցախ, ք. Մարտակերտ Հ.Գ. Հարգելիներս, նաև տեղեկատվության կարգով հաճախ կհրապարակենք Բարեգործական մարաթոնի գործունեության ընթացքի մասին։
Հարգելիներս, դրեցի նաև մի քանի նկար֊օրինակ բարեգոծական ծրագրի կայքէջից, որպեսզի ավելի հստակ լինի։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
Նմանատիպ նյութեր
1435 դիտում
20:40 11-11-2022
Պատերազմից 2 տարի անց ասվեց այն, ինչ ես պնդում եմ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո. Արման Թաթոյան
Այս բաժնից
1438 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1096 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1387 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը