211652_close_icon
views-count1842 դիտում article-date 21:46 06-07-2022

Ալեն Սիմոնյանը պարգևատրել է միայն ՔՊ-ականներին. hetq.am

Չնայած ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ նշվում է ԱԺ պատգամավորներին պարգևատրելու մասին, սակայն պարզվում է` պարգևատրումը վերաբերում է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին. տեղեկացնում է hetq.am-ը։

Արդեն հայտնել էինք, որ Սահմանադրության օրվա առթիվ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է պատգամավորներին, և քանի որ կարգադրության մեջ չէր նշվում որևէ խմբակցության պատգամավորների մասին, մենք գրել էինք, որ պարգևատրվել են ԱԺ պատգամավորները: Հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին ընդդիմադիր պատգամավորներ` ասելով, որ իրենց պարգևավճար չի փոխանցվել:

Մեզ հետ զրույցում Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը հաստատեց, որ պարգևատրվել են միայն քաղաքական մեծամասնության պատգամավորները:

Խաչատրյանի խոսքով` ՔՊ-ական պատգամավորներին պարգևավճար է փոխանցվել հաշվի առնելով այն, որ նստաշրջանն ավարտվել է, և վերջիններս ծանրաբեռնված աշխատում են թե՛ հանձնաժողովներում, թե՛ արտահերթ նիստերում: Իսկ ընդդիմությանը պարգևավճար չի փոխանցվել` վերջիններիս բացակայությունների պատճառով:

Նմանատիպ նյութեր