211652_close_icon
views-count3468 դիտում article-date 22:12 10-07-2022

Լեհաստանի նախկին նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի բնակչությունը պետք է կրճատել մինչև 50 մլն մարդ

Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Վալենսան հայտարարել է, որ Ռուսաստանի բնակչությունը պետք է կրճատել մինչև 50 մլն մարդ: Այս մասին հայտնում է Le Figaro-ն:
 
Վալենսան վստահություն է հայտնել, որ անհրաժեշտ է «արագացնել երկրում քաղաքական համակարգի փոփոխությունը, կազմակերպել ժողովուրդների ապստամբություն»:
 
Նրա կարծիքով, Ռուսաստանը պետք է մասնատել՝ աշխարհում անվտանգությունը ապահովելու համար:
 
«Կամ պետք է փոխել Ռուսաստանի քաղաքական համակարգը, կամ էլ այն վերադարձնել 50 միլիոնից ցածր բնակչության», ընդգծել է Վալենսան:
 
Բացի այդ, նախկին նախագահը ընդունել է, որ Արևմուտքը շահագրգռված է իր ազդեցության ոլորտներն ընդլայնելու մեջ, սակայն այդ նպատակին հասնում է «ժողովրդավարական մեթոդներով»:
 
Մինչ այդ Վալենսան հանդես էր եկել նախաձեռնությամբ՝ ցրել Եվրոպական Միությունը և այն նորից ստեղծել՝ դրա կազմից հեռացնելով Լեհաստանն ու Հունգարիան, հայտնում է Russian.rt.com-ը:

Նմանատիպ նյութեր