211652_close_icon
views-count1019 դիտում article-date 17:54 11-07-2022

«Բաղձալին» վերադառնում է ` Պողիկտոսը կրկին օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

Երկար սպասված, բաղձալի, ցանկալի․․․ Հենց այդպես է թարգմանվում «Պողիկտոս» անունը հունարենից։ Ու չնայած հերոսի ողբերգական ճակատագրի, հայ հանդիսատեսի համար, հիրավի ,երջանիկ զուգադիպություն է «ՊՈՂԻԿՏՈՍ»-ի սպասված, բաղձալի, ցանկալի  վերադարձը բեմահարթակ։

Ուշագրավ է, որ օպերայի պարտիտուրան Հայաստան է բերվել Վատիկանի գրադարանից, Վազգեն Առաջին Ամենայն հայոց կաթողիկոսի և Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ։ 

Իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետիի երեք գործողությամբ այս օպերայի սյուժեի հիմքում ընկած է 3-րդ դարում Մելիտենե, ներկայիս Մալաթիա քաղաքում ապրած ազգությամբ հայ ազնվական Պողիկտոսի կյանքի ողբերգական պատմությունը՝ մինչև նրա մարտիրոսական մահը՝ քրիստոնեություն ընդունելու պատճառով: Թեմատիկորեն Հայաստանի պատմությանն առնչվող այս սյուժեն էլ ավելի է արժևորում Դոնիցետիի գլուխգործոցներից մեկը։

Սիրո և հավատքի բախումը հեթանոս աստվածների անհանդուրժողությանը, նոր կրոնի հետապնդվումն ու պատժը իշխանությունների կողմից և առաջին հայ քրիստոնյաների փառաբանությունը՝ «Փա՛ռք քեզ, տեր Աստված, փա՛ռք բարեպաշտ հայ ժողովրդին, փա՛ռք քեզ, երկիր Հայաստան»: 

Վերոնշյալին գումարվում է հայ օպերային երգարվեստի մի ազստղաբույլ՝
ՊԱՈԼԻՆԱ՝  Անահիտ Մխիթարյան /ՀՀ վաստ.արտիստ/ միջազգային մրցույթների եռակի Ոսկե մեդալակիր և երեք «Գրան Պրի»-ների թագակիր
ՊՈՂԻԿՏՈՍ՝ Պերճ Քարազյան /ՀՀ վաստ.արտիստ/
ՍԵՎԵՐՈ՝ Առնոլդ Քոչարյան /ՀՀ վաստ.արտիստ/ 
ԿԱԼԻՍՏԵՆ՝ Հայկ Տիգրանյան 
ՆԵՐՍԵՍ /ՆԵԱՐԿՈ/՝ Տիգրան Օհանյան
ՖԵԼԻՉԵ՝ Արմեն Բադալյան 
ՔՐԻՍՏՈՆՅԱ՝ Արմեն Գրիգորյան
Երաժշտական ղեկավար՝ Կարեն Դուրգարյան /ՀՀ վաստ.արտիստ/
Բեմադրող ռեժիսոր՝ Տիգրան Լևոնյան /ՀՀ ժող. արտիստ/
Պարերի բեմադրությունը` Վիլեն Գալստյանի /ՀՀ ժող. արտիստ/
Նկարիչ՝ Եվգենի Սաֆրոնով 
Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան
Սպոսում ենք ձեզ հուլիսի 14-ին՝ ժամը 19:00-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

http://www.opera.am/am/programs/opera/17/ac?fbclid=IwAR1ck6DxiF-aeFy4soatzzv6gb9GPClboMxbewg8Hpx6fOO9ydGt3nz_96w

Նմանատիպ նյութեր