1386 դիտում
19:14 16-07-2022
Երկրի իշխանությունները (բոլոր) ջանք չեն խնայել ենթակայացնելու համար դատական համակարգը. Արմեն Դարբինյան
Երկրի իշխանությունները (բոլոր) ջանք չեն խնայել ենթակայացնելու համար դատական համակարգը` իրենց քմահաճույքներին։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը:
«Կային ժամանակներ, երբ անգամ մի փոքր կրպակի թեմայով դատավորն անպայման վերևից ցուցում էր ստանում։
Էլ չեմ ասում քաղաքական մոտիվացիայի մասին։ Այստեղ, ցավոք, որևէ բան չի փոխվել. իշխանությունն ամբողջական տիրապետման է ձգտում, և այս խնդիրը անարգել լուծելու համար դատավոր են առաջադրվում հանրությանը անհայտ, մասնագիտական ասպարեզում որևէ ձեռքբերում չունեցած, կյանքի փորձառության ահռելի պակասով, իրենց բնույթով անմեղսունակ կադրեր։
Իսկ վերջերս անգամ իջեցրեցին տարիքային շեմը` հասցնելով այն ծիծաղ առաջացնող 25 թվին։
Պիտի հասկանանք, վերջապես. Դատավոր լինելը գրեթե Աստվածային առաքելություն է, Դատավոր կարող է լինել Պարտադիր կյանքի և հարաբերությունների բովով անցած, անբիծ մասնագիտական և հանրային հեղինակություն ունեցող անձը։
Եվ ուրեմն` բարձրացնել տարիքային շեմը մինչև առնվազն 45 տարեկան, պարտադիր պայման համարել կամ մասնագիտական, կամ հանրային պաշտոնական կազմակերպության բնութագիրը (ներառյալ` բնակության վայրի համատիրությունից)։
Թե չէ` անկապ աղջնակների ձեռամբ մեր երկրի հերը կանիծեն։
Հ.Գ. Ցավակցություններս Արմեն Գրիգորյանի հարազատներին»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2717 դիտում
21:57 19-12-2020
Արմեն Դարբինյան. Ժողովրդի երկու հատվածին ընդհարման տանող երկրի «ղեկավարը» արժանի է միայն նզովքի ու պարսավանքի
4957 դիտում
10:56 01-02-2017
Երկրի ամենահզոր կուսակցությունում ո՞նց կարող է խուճապ լինել. Սամվել Դարբինյան. «Փաստ»
Այս բաժնից
415 դիտում
13:56 25-10-2024
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու մասին օրենքը
547 դիտում
12:39 25-10-2024
Փորձ է արվել Իրանից Հայաստան ներմուծել առանց ակցիզային մակնշման 68 500 տուփ ծխախոտ. ՊԵԿ