211652_close_icon
views-count6049 դիտում article-date 23:37 17-07-2022

Ռուսաստանում թոշակառուհին սպանել է իր նախկին բնակարանի տիրոջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի Աչինսկ քաղաքում 60-ամյա թոշակառուհին սպանել է իր նախկին բնակարանի 44-ամյա տիրոջը:
 
2021թ. կնոջ բնակարանի վարկային պարտքերի պատճառով աճուրդի են դրել: Նոր գնորդը մեծահոգաբար որոշել է տարեց կնոջը չարտաքսել և թույլատրել է ժամանակավորապես մնալ իր բնակարանում:
 
Այս տարվա հուլիսի 16-ը թոշակառուհին սեփականատիրոջը խնդրել է թույլատրել մի որոշ ժամանակ էլ ապրել իր նախկին բնակարանում: Նրանք զրուցել են տղամարդու ավտոմեքենայում, որի ժամանակ էր կինը պայուսակից հանել է խոհանոցային դանակը և երկու անգամ հարվածել 44-ամյա տղամարդուն:
 
Բնակարանի սեփականատերը դուրս է եկել ավտոմեքենայից և մի քանի մետր առաջ գնալով, ընկել է և մահացել:
 
Թոշակառուհին փախուստի է դիմել դեպքի վայրից, սակայն շուտով հայտնաբերվել և կալանավորվել է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր