Ըմբշամարտի Մ15 ԵԱ․ Արմեն Պապիկյանը՝ բրոնզե մեդալակիր, Յուրի Մխիթարյանը եզրափակչում է
Հուլիսի 16-19-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթանում է ըմբշամարտի Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանը։
38 կգ քաշային Արմեն Պապիկյանը հաղթել է բրոնզե մեդալի համար պայքարում, իսկ 41 կգ քաշային Յուրի Մխիթարյանի կամային հաղթանակը ադրբեջանցի մարզիկի նկատմամբ նրան դուրս է բերել եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցը կրկին ադրբեջանցի է լինելու (այս տարիքային խմբում նույն երկրից 2 ներկայացուցիչ կարող է լինել)։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
52 կգ Դավիթ Սարգսյանը, 62 կգ Սամվել Տերտերյանը և 68 կգ Արթուր Ամոյանը հավասար պայքարում պարտվել են և կպայքարեն բրոնզե մեդալների համար։