1055 դիտում
13:29 19-07-2022
Պետությունից 52 մլն դրամ հափշտակելու գործով քննվում է նաև Մաճկալաշենում հափշտակության դեպքը․ Արցախի դատախազություն
Արցախի գյուղատնտեսության նախարարության հաղորդման հիման վրա 19.04.2022թ. ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ խարդախության եղանակով պետությունից 52.500.000 դրամ գումար հափշտակելու դեպքի առթիվ: Քրեական գործը ներկայումս գտնվում է նախաքննության փուլում՝ ԱՀ քննչական կոմիտեի քննիչի վարույթում: Այս տեղեկացնում է ԱՀ դատախազությունը։
Հաշվի առնելով քրեական գործով քննության առարկայի շուրջ պարբերաբար ծավալվող հանրային քննարկումները և դրանց ընթացքում հնչող հայտարարությունները, հարկ ենք համարում շեշտել, որ հիշյալ գործով քննության է առնվում նաև ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում կառուցված թռչնաֆաբրիկայի շինարարության ընթացքում հնարավոր հափշտակություն կատարելու դեպքը: Քննիչի կողմից գործով նշանակվել են փորձաքննություններ նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ ԱՀ-ում գործող քաղաքաշինական նորմերին համապատասխանությունը որոշելու և շինարարական աշխատանքներում ՆՆՓ-ով սահմանված որակական ու քանակական պայմանների պահպանվածությունը պարզելու համար: Փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո ի հայտ բերված ենթադրյալ հանցավոր դեպքերին տրվելու են իրավական գնահատականներ:

Նմանատիպ նյութեր
649 դիտում
19:20 27-06-2023
Թշնամու կրակոցների պատճառով Արցախի Մաճկալաշենում չի հաջողվել նախատեսված չափով մշակել խաղողի այգիները
1254 դիտում
23:42 06-10-2022
Լոռու մարզի երեք բուժհաստատություններում հայտնաբերվել են խաբեությամբ պետությունից գումարներ հափշտակելու դեպքեր
5949 դիտում
14:42 04-02-2021
Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց ՀՀԿ-ին, 48 մլն դրամ՝ «Իմ քայլը» դաշինքին, 9 մլն՝ ԼՀԿ-ին, 4 մլն՝ ՀՅԴ-ին
Այս բաժնից
1417 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1075 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1366 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը