211652_close_icon
views-count2277 դիտում article-date 13:55 19-07-2022

ԱՀԿ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի դեմ երկարժեք պատվաստանյութը պատրաստ կլինի աշնանը

Կորոնավիրուսի դեմ երկարժեք պատվասանյութի արտադրությունը կսկսվի 2022 թվականի աշնանը: Հուլիսի 9-ին այդ մասին Žinių radijas ռադիոկայանի եթերում հայտարարել է Եվրոպայի տարածաշրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Վիտյանիս Անդրյուկայտիսը։

«Ընդհանուր համաճարակային իրադրությունը չի ուրախացնում, ուստի անհրաժեշտ է պահպանել զգոնությունը: Հուսով ենք, որ կորոնավիրուսի դեմ երկրաժեք պատվաստանյութը կօգնի վարակի եւ դրա մուտացիաների դեմ պայքարում,- ասել է նա:

- Պատրաստուկը պետք է կիրառման համար պատրաստ լինի աշնանը»: Անդրյուկաստիսի խոսքով՝ դեղագործական ընկերությունների հաղորդումների համաձայն՝ երկարժեք պատվաստանյութի ատադրության աշախատնանքը մոտենում է ավարտին: «Մի քանի պատրաստողներ պնդում են, որ ամեն ինչ գործնականում պատրաստ է զանգվածային արտադություն սկսելու համար»,- ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը: Երկարժեք պատվաստանյութն, ինչպես պնդում են բժիշկները, պաշտպանում է թե՛ սկզբնական վարակից եւ թե՛ մուտացիոն շտամներից։

Նմանատիպ նյութեր