Լեհ մարզիկը զոհվել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների ժամանակ
MMA-ի լեհ մենամարտիկ Տոմաշ Վալենտեկը զոհվել է Ուկրաինայում, որտեղ մասնակցում էր ռազմական գործողությունների՝ ուկրաինական զինուժի կազմում: Այս մասին հայտնել է Լեհաստանի MMA ֆեդերացիան:
«Խորը կսկիծով տեղեկացանք Տոմկայի մահվան մասին, որը՝ որպես լեհ կամավոր, Ուկրաինայի պաշտպանության համար կռվում էր «Ինտերնացիոնալ լեգեոնում», նշված է հաղորդագրության մեջ:
Վալենտեկը հանդես էր գալիս MMA-ի սիրողական մրցաշարերում: 2021 թվականին նա հաղթանակ էր տարել MMA 2-րդ մրցաշարում՝ Գլիվացայում: