1169 դիտում
11:31 29-07-2022
Արցախի հացահատիկի դաշտերում հրդեհի հետևանքով լուրջ վնասներ չկան, բայց հրդեհների ռիսկը պահպանվում է. ԱՀ ԱԻՊԾ
Հրդեհավտանգ շրջանը մոտենում է ավարտին, հիմնական հացահատիկի դաշտերում հունձի աշխատանքները կատարվել են, բարեբախտաբար այս պահի դրությամբ հրդեհի հետևանքով արձանագրված լուրջ վնասներ չկան, բոլոր ահազանգերը հրշեջ-փրկարարների գրագետ գործողությունների շնորհիվ կանխվել են։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
Ուժեղացված ծառայությանը զուգահեռ հրշեջ-փրկարարները մարզվում են, և կոփում մասնագիտական ու ֆիզիկական ունակությունները, փորձում օր-օրի առավել լավ արդյունքներ ապահովել և պատրաստ լինել օգնելու, փրկելու և ծառայելու մեր բնակիչներին։ Շրջանի հրշեջ-փրկարար մասի պետ Դավիթ Ջավադյանը դրական է գնահատում հրշեջ-հենակետերում իրականացվող շուրջօրյա ուժեղացված ծառայության ընթացքը, որի արդյունքում կարողացել են առաջադրվող խնդիրները իրականացնել բարձր մակարդակով և ապահովել անկորուստ բերքահավաք։
Հրդեհների հիմնական մասն էլ արձանագրվել է չոր խոտատարածքներում, որոնք գրագետ ու օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել են և չեն տարածվել բերքատու այգիներում ու ցանքատարածություններում։
Հրդեհավտանգ ժամանակաշրջանը դեռևս շարունակվում է, այս ընթացքում Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի 911 ահազանգման կենտրոնում հրդեհի վերաբերյալ ստացվել է 17 հաղորդում, որոնցից մեկը շինությունում, մնացած դեպքերը չոր խոտատարածքներում:
Չնայած հրշեջ-փրկարարների մշտապես զգոն են, ինչպես հրդեհավտանգ շրջանում, այնպես էլ ամբողջ տարվա ընթացքում կարևոր է բնակչության կողմից հակահրդեհային նորմերի ու կանոնների պահպանումը և զգոնությունը, մեր իսկ պատասխանատվությամբ բացառենք հրդեհների առաջացումը և խուսափենք հետագա բարդություններից:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2938 դիտում
23:17 06-03-2018
ՀՀ ԱԻՆ-ում ստացված նոր սարքավորումը հնարավորություն կտա կառավարել հրդեհի ռիսկը «Նաիրիտ»-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1294 դիտում
20:25 09-01-2025
Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Այս բաժնից
1357 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1000 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1306 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը