1127 դիտում
12:10 29-07-2022
Սենատի հատկացումների օրինագծով առաջարկվում է 2 մլն դոլար հատկացնել Արցախին հումանիտար աջակցության և ականազերծման համար
Միացյալ Նահանգների Սենատի Հատկացումների հանձնաժողովը հուլիսի 28-ին հրապարակել է իր 2023թ.-ի ֆինանսական տարվա հատկացումների օրինագիծը, որով վերահաստատվում է Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացումը և առաջարկվում է 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման աջակցության համար, ինչպես նաև մարդասիրական օգնություն՝ տեղահանված հայերին օգնելու համար: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:
Մասնավորապես, Հանձնաժողովի զեկույցում հայտարարվում է, որ «մինչև 2,000,000 դոլար՝ մարդասիրական ականազերծման և չպայթած զինամթերքի մաքրման համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում մարտական գործողություններից տուժած տարածքներում, ենթակա է նախնական խորհրդակցության Հատկացումների հանձնաժողովների հետ», ինչպես նաև «մարդասիրական օգնություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով» տեղահանվածների համար:
Հունիսին Ներկայացուցիչների պալատն ընդունեց օրինագծի իր տարբերակը, որով կոչ էր արվում 60 մլն դոլար օգնություն տրամադրել Հայաստանին և 2 մլն դոլար՝ Արցախում ականազերծման աշխատանքների համար: Ներկայացուցիչների պալատի օրինագիծը ներառում էր նաև Ազատության աջակցության ակտի 907-րդ լրացմանը վերաբերող հատված:
«ԱՄՆ-ի շարունակական աջակցությունն ու ներգրավվածությունը շարունակում են չափազանց կարևոր լինել: Համագումարը կշարունակի աշխատել Ներկայացուցիչների պալատի և Սենատի հետ՝ ապահովելու լավագույն արդյունքը հայ ժողովրդին օգնելու համար»,- ասաց Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը։

Նմանատիպ նյութեր
1441 դիտում
13:42 08-03-2023
Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին
1737 դիտում
10:28 28-04-2021
Ավելի քան 65 կոնգրեսական կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 մլն դոլար օգնություն հատկացնել ՀՀ-ին և Արցախին
Այս բաժնից
1351 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
994 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1303 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը