211652_close_icon
views-count18375 դիտում article-date 13:45 29-07-2022

Խոշոր ավտովթար Արարատի մարզում․ 23-ամյա վարորդը Nissan-ով Այնթափ գյուղում տապալել է բետոնե էլեկտրասյունը․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ։ 

Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Այնթափ գյուղի վարչական տարածքում Արմավիրի մարզի բնակիչ 23-ամյա Հրաչյա Ս․-ն իր վարած Nissan Tida մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը տապալվել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի  1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Սաֆարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սմոյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր