211652_close_icon
views-count9530 դիտում article-date 20:21 04-08-2022

Քեզ բացակա չենք դնի. ծնունդդ շնորհավոր, արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած ծաղկալանջեցի Սամվել Պոչիկյան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Օգոստոսի 2-ին Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի միջակարգ դպրոցում հիշատակի միջոցառում էր՝ նվիրված արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Սամվել Պոչիկյանի հիշատակին։

Այդ օրը հերոսի ծննդյան օրն էր, ու դպրոցի բակում կենդանի կատարմամբ հանդես եկան նրան ճանաչողները, երգիչ-երգչուհիներ, որից հետո ներկաներն այցելեցին հերոսի շիրիմին, որտեղ ծաղիկներ խոնարհեցին և կատարեցին խնկարկում։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021 թ. դեկտեմբերի 20-ին Արմավիրի մարզի Ծաղկալանջի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, նույն կրթօջախի շրջանավարտներ, լեգենդ դարձած  Նարեկ Բադալյանի և Սամվել Պոչիկյանի հիշատակին նվիրված մեծարման երեկո։ 

Երեկոյի ընթացքում դպրոցում բացվել էին Նարեկի և Սամվելի անվան լսարաններ, և ժապավենի կտրման պատիվն ընձեռնվել էր Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին։  

Հուշ-ցերեկույթին դպրոցի սաները կենդանի կատարմամբ էին հանդես եկել երգերով, ներկայացրել հերոս Սամվելի ու հերոս Նարեկի կյանքը։ Ելույթով հանդես էր եկել Արմավիրի մարզպետը, ով իր վշտակցությունն էր հայտնել հերոսների ընտանիքներին՝ ասելով, որ նրանք հայրենիքին ու ապրողներին տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը, ու դրանով նրանք մեր առջև խնդիր են դրել, որպեսզի ապրենք այս հողի վրա ու հզորացնենք Հայաստան ու Արցախ աշխարհը, քանի որ այդտեղ է մեր տունը, մեր հողն ու ջուրը։

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 238+
238+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր