211652_close_icon
views-count7743 դիտում article-date 21:49 06-08-2022

Ես նորմալ չեմ համարում դա. Բերձորի քաղաքապետը` քաղաքը լքելուց առաջ տներն այրելու մասին. News.am

Այս պահին Բերձորի բնակիչները դեռ չեն լքել քաղաքը: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի համայնքապետ Նարեկ Ալեքսանյանը` նշելով, որ բնակիչներն են որոշելու, թե հետագայում բնակվելու են Արցախի որեւէ այլ մասում, թե` Հայաստանում:

Ալեքսանյանը հայտնեց, որ քաղաքի խաչքարերն ու գերեզմանները տեղափոխվելու են, իսկ խոսակցությունները, որ բնակիչները դուրս գալուց առաջ այրելու են տները դեռ հստակ չեն:

«Չգիտեմ դա ոնց կլինի, բայց ես նորմալ չեմ համարում, բնակիչների հետ խորհրդակցության ժամանակ եղել է նման խոսակցություն, չգիտեմ դա պահի տակ պոռթկում էր, թե իրականում կանեն նման բան, չգիտեմ»,-ասաց նա:

Նմանատիպ նյութեր