211652_close_icon
views-count1978 դիտում article-date 22:38 11-08-2022

303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով. Կարմիր խաչի 2022թ. գործունեության հաշվետվություն. aravot.am

aravot.am-ը գրում է. Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հիմնական գործունեությունը 2022թ. հունվարից հունիս  Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) չեզոք, անկողմնակալ ու անկախ կազմակերպություն է, որը մարդասիրական պաշտպանություն և աջակցություն է տրամադրում զինված հակամարտությունից և բռնության այլ իրավիճակներից տուժած անձանց: 2022 թվականին լրանում է ԿԽՄԿ-ի՝ տարածաշրջանում ներկայության 30-ամյակը:

1992 թ.-ից ի վեր ԿԽՄԿ-ն մարդասիրական գործունեություն է ծավալում տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ: Երևանում և Բաքվում իր պատվիրակությունների և Լեռնային Ղարաբաղում իր առաքելության միջոցով ԿԽՄԿ-ն աջակցում է հակամարտությունից տուժած անձանց, բարձրացնում միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) վերաբերյալ իրազեկման մակարդակը և առաջխաղացնում դրա կիրարկումը՝ գործելով որպես չեզոք միջնորդ հակամարտության կողմերի միջև:

Երևանում մեր պատվիրակության և Իջևանում ու Գորիսում ենթապատվիրակությունների միջոցով շարունակական աջակցություն ենք ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության 2020 թ.-ի աշնան սրացման հետևանքով տուժած անձանց: Շարունակում ենք իրագործել սահմանամերձ համայնքների դիմակայության ամրապնդման ծրագրերը, ինչպես նաև սերտորեն համագործակցել Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) հետ՝ հակամարտության սրացումից տուժած քաղաքացիական բնակչության աջակցության իրենց ծրագրերի շրջանակներում:

Շարունակում ենք նաև զանգեր և այցեր ստանալ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներից, ինչի արդյունքում հարյուրավոր որոնման հայտեր ենք գրանցել անհայտ կորած քաղաքացիական անձանց և զինվորականների վերաբերյալ:

Բացի այդ, աճյունների նույնականացման գործընթացի ժամանակ տրամադրել ենք տեխնիկական և նյութական, այդ թվում՝ դատաբժշկական փորձագիտական աջակցություն, որպեսզի աճյունները հնարավորինս շուտ փոխանցվեն ընտանիքներին:

Մանրամասներն՝ այստեղ
 

Նմանատիպ նյութեր