211652_close_icon
views-count4843 դիտում article-date 22:30 15-08-2022

Հասարակություն բառը այլևս չօգտագործեք, մենք չունենք այդպիսին, փոխարենը՝ ասեք մարդկային զանգված. Թովմասյան


Արթուր  Թովմասյանը  գրում է. Հասարակություն բառը այլևս չօգտագործեք, մենք չունենք այդպիսին, փոխարենը ասեք մարդկային զանգված:

Մտավորականությունն է ձևավորում հասարակություն, արվեստագետը, գրողը, բանաստեղծը, ինչպես Չարենցն է ասել՝ պիտի ժամանակի շունչը դառնար, բայց ցավոք դա չեղավ: Նա քաղաքական կեցվածք պետք է չունենա, բայց իր ճշմարիտ խոսքը ուղղակի պետք է ներկայացներ հասարակությանը, դա էլ չեղավ:

Մտավորականությունը շատ նուրբ օրգանիզմ է, նրան հասարակությունը պետք է պահի, պահպանի, որպեսզի ինքն էլ ուղղորդվի մտավորականի բարեկրթությամբ, և հիվանդագին երևույթները միասին՝ մտավորականության առաջնորդությամբ հասարակությունից դուրս հանեն, չկա մտավորականություն, չկա նաև հասարակություն, և հակառակը, սա է մեր այսօրվա դառը ճշմարտ իրականությունը:

Ամբողջ Հայաստանը թաղված է կեղծիքի, բամբասանքի, վիրավորանքի, բանսարկության, ստի, կեղծ տեղեկատվության, փոխադարձ մեղադրանքների, թշնամանքի, ատելության, անտերության, իսկ մեր սիրելի Երևանը՝ նաև աղբի մեջ…

2018-ից հետո շատ ենք լսել. «թե բա, ժողովուրդ ջան, ամեն ինչ միանգամից չի լինում, պետք ա մի քիչ սպասել, թե չէ` դուք կոլապսի մեջ կհայտվեք», անցել է չորս տարի և ինձ մոտ հարց է ծագում, ինչքա՞ն պետք է սպասի հայ ժողովուրդը, կարո՞ղ է մինչև 2050 թվականը, իսկ հիմա կոլապսի մեջ չե՞նք, ամեն բան նորմա՞լ է մեր ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, և այդպես շարունակ հարցեր, հարցեր, հարցեր…

Հ.Գ. Ոչ միայն մտավորականը, այլև քաղաքական գործիչը պետք է ժամանակի ընդդիմությունը լիներ, որ ունենայինք

 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր