«Ատլետիկոն» Մորատայի գինը բարձրացրել է հաջող մեկնարկից հետո
«Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան հաջող է սկսել մրցաշրջանը, որի արդյունքում նրա արժեքը բարձրացել է:
29-ամյա իսպանացին Լա Լիգայի 1-ին տուրում՝ «Խետաֆեի» հետ խաղում (3:0) դուբլի հեղինակ դարձավ:
Այժմ մադրիդյան ակումբը կարող է համաձայնվել ֆուտբոլիստին վաճառել միայն 60-70 մլն եվրոյի դիմաց, այլ ոչ թե՝ 35 միլիոնի, ինչպես նախկինում էր: Մորատային ցանկանում են ձեռք բերել առաջին հերթին «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Յուվենտուսը»:
Ինքը՝ Մորատան, այժմ միայն կենտրոնացած է «Ատլետիկոյում» խաղալու վրա և մտադիր չէ որևէ տեղ հեռանալ: