211652_close_icon
views-count38668 դիտում article-date 23:54 26-08-2022

Գեղարքունիքի մարզում ՀՀ ՊՆ ծառայողը Volkswagen-ով Մեծ Մասրիկ գյուղի «Մշո տուն» ռեստորանի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս ծայրահեղ ծանր ախտորոշմամբ սանավիացիայով տեղափոխվել է Երևան

Այսօր՝ օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:50–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 31-ամյա  Արթուր Մինասյանը իր վարած Volkswagen  Golf մակնիշի ավտոմեքենայով Մեծ Մասրիկ գյուղի կենտրոնական ճանապարհին՝  «Մշո տուն» ռեստորանային համալիրի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 38-ամյա Վարսենիկ Ղուկասյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Վարդենիսի կայազորային հոսպիտալ:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Սիմոնյանի գլխավորությամբ:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ սանավիացիայով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը, իսկ վրաերթի փաստով վարույթ է նախաձեռնվել Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության  5 –րդ կայազորային քննչական բաժնում:

Պարզվել է, որ վարորդ Ա. Մինասյանը որպես սպա ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր