211652_close_icon
views-count911 դիտում article-date 14:21 02-09-2022

Պիտի շարունակենք պայքարել՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախը. ԱՀ ՆԳ նախարարի ուղերձը

Արցախի Հանրապետության ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը ուղերձ է հղել Հանրապետության հռչակման օրվա առթիվ, որում ասվում է.
«31 տարի առաջ այս օրը՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, տասնամյակների պայքարի արդյունքում, արցախցիների արդար պահանջով հռչակվեց Արցախի Հանրապետությունը:
Չդադարող պատերազմների, սահմանային լարվածությունների, ներքին ու արտաքին մարտահրավերների դեմ պայքարին զուգահեռ, անցած 31 տարիներին արցախահայությունը մայր Հայաստանի և սփյուռքում ապրող մեր հայրենակիցների հետ միասին կերտել է մեծ ու փոքր հաղթանակներ, պահպանելով իր ազգային դիմագիծը, լեզուն ու հավատը, ազգային արժեհամակարգն ու հազարամյա ավանդույթները:
Ինչ խոսք, դա հեշտ ճանապարհ չէր: Սակայն, մեր ժողովուրդն իրեն հատուկ տոկունությամբ ու խիզախությամբ հաղթահարեց բազում դժվարություններ, գիտակցելով, որ փորձությունները տրվում է ուժեղներին:
Խոնարհվում եմ հայրենիքի անկախության ու ազատության համար իրենց կյանքը զոհաբերած հերոս հայորդիների հիշատակի առաջ:
Փա՜ռք ու պատիվ այն հերոս զավակներին, ովքեր սահմանին են և լծված են հայրենիքի պաշտպանության սրբազան գործին:
Թանկագի՛ ն հայրենակիցներ,
Հայրենիքի հանդեպ մեր ունեցած սերը պիտի վերաճի հայրենիքի հանդեպ պատասխանատվության: Եվ ուրեմն, մեր նվիրվածությամբ, աշխատասիրությամբ, ազնվությամբ ու համատեղ ջանքերով, պիտի շարունակենք պայքարել՝ պաշտպանելով ու զարգացնելով Արցախի Հանրապետությունը»:

Նմանատիպ նյութեր