211652_close_icon
views-count6592 դիտում article-date 20:25 17-09-2022

Գյումրին այսօր հրաժեշտ տվեց նահատակված 19-ամյա Սերյոժա Գրիգորյանին․ «Առավոտ»

Գյումրու Անի թաղամասի Հակոբ Մծբնեցի եկեղեցուց այսօր եկեղեցական ու զինվորական արարողակարգերով հուղարկավորեցին ժամկետային զինծառայող 19-ամյա Սերյոժա Գրիգորյանին։Գրում է «Առավոտը»։

Եկեղեցականներից, ինչպես նաև հերոսին ճանաչող երիտասարդներից տեղեկացանք, որ նա տան միակ արու զավակն էր, ունի իրենից փոքր դպրոցահասակ քույր։ Երիտասարդը բանակից պիտի վերադառնար 3 ամիս անց։ Նա հարսնացու ուներ, ոմանք ասացին՝ նշանված էր։

Մեզ նաև տեղեկացրեցին, որ Սերյոժան պետական երաժշտական քոլեջ է ավարտել, նրա հարսնացուն ևս արվեստագետ է, երգում է հոգևոր երգչախմբերից մեկում։ 

Եկեղեցականների բնութագրմամբ՝ Սերյոժան  համեստ, զուսպ ընտանիքի զավակ է․ հայրն աշխատում է ՌԴ-ում։

Սերյոժան նահատակվել է Մարտունիի շրջանում։

Անի թաղամասում՝ Շիրակի պետական համալսարանի դեմ-դիմաց՝  Պարույր Սևակ փողոցում, որի շենքերից մեկում բնակվում էր Սերյոժա Գրիգորյանը, սև ժապավեն է փակցված։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր